‘«Ինտերի» երկրպագուները «Միլանի» հետ խաղում Բալոտելիին փչովի բանան են ցույց տվել. Ֆոտո’

820

Իտալիայի առաջնության 26-րդ տուրի «Ինտեր» — «Միլան» հանդիպման ժամանակ «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին այնուամենայնիվ ենթարկվեց ռասիստական վիրավորանքների: Խաղի նախօրեին «Ինտերի» երկրպագուները տարածել էին հայտարարություն, որտեղ խնդրել էին Բալոտելիին ռասայական հողի վրա չվիրավորել:

Սակայն խաղի ժամանակ «Ինտերի» մի խումբ երկրպագուներ 22-ամյա հարձակվողին ցուցադրել են փչովի բանան: Բացի այդ, տրիբունաներից հնչել են տարբեր վիրավորական արտահայտություններ, հաղորդում է La Repubblica:

Նշենք, որ Բալոտելին մեկ անգամ պատասխանեց «Ինտերի» երկրպագուները՝ ցուցամատը հպելով շրթունքներին եւ այդպես լռություն խնդրելով:

\"\"

Նախորդ հոդվածը‘Մանուկները հաղթեցին «ագահ կառուցապատողներին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ուսանողուհի. 18 տարեկան լինելով իմ առաջին քվեն կեղծվել է’