«Ինտերի» երկրպագուների գրառումը․ Վերջ տոլերանտությանը

367

«Ինտերի» երկրպագուների «Curva Nord» շարժումը, հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով թիմի վերջին արդյունքներին։ Իտալական A Սերիայի նախորդ տուրում «Ինտերը» 1։3 հաշվով զիջել էր «Ուդինեզեին»։ Ներքին առաջնությունում «Ներաձուրիներն» արդեն 3 պարտություն են կրել։

«Վերջ տոլերանտությանը։ Այո, մարզիչը սխալներ է թույլ տվել, բայց դա արդարացում է խաղացողների համար, որոնք սկզբից էլ իրենց ավելի բարձր են դասել ակումբից։

Միջազգային դադարից հետո իրավիճակը պետք է փոխվեի։ Յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով։ Միասին ենք պայքարում և միասին էլ դուրս կգանք այս իրավիճակից»,- գրված է հայտարարության մեջ։

Նախորդ հոդվածըԿարասինը կարծում է, որ այդ «հնարքը» ոչ ոք չի նկատի
Հաջորդ հոդվածըՍգո արարողության ընթացքում ձերբակալվել է գրեթե 70 մարդ