«Ինտերի» հարձակվողը կտեղափոխվի «Սասուոլո»

261

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» հարձակվող Անդրեա Պինամոնտին կարիերան կշարունակի իտալական «Սասուոլոյում», որը 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 20 միլիոն եվրո, հաղորդում է twitter.com/nicoschira-ն։

Անդրեա Պինամոնտին «Սասուոլոյի» հետ կկնքի չորս տարվա պայմանագիր։ Նա կստանա տարեկան 2,4 միլիոն եվրո աշխատավարձ։

Անդրեա Պինամոնտին «Ինտերի» ակադեմիայի սան է։ Միլանյան ակումբի գլխավոր թիմում անցկացրել է 15 հանդիպում, խփել 1 գոլ։ Անցած մրցաշրջանում նա վարձակալությամբ հանդես է եկել իտալական «Էմպոլիում»։

Նախորդ հոդվածըՉԼ․ «Փյունիկը» երկրորդ խաղում էլ պարտվեց «Ցրվենա Զվեզդային» եւ պայքարը կշարունակի ԵԼ-ում
Հաջորդ հոդվածըՄոնրեալ. Խաչանովն ու Շապովալովը պարտվել են զուգախաղում