«Ինտերի» ֆանատները պահանջում են ակումբի նախագահի հրաժարականը

372

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» ֆանատները պահանջում են ակումբի 30-ամյա նախագահ Սթիվեն Չժանի հրաժարականը, հաղորդում է fcinter1908.it-ը։ Նա չինացի միլիարդատեր Չժան Ցզիդունի որդին է, որը 26 տարեկանում դարձել էր ակումբի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը։ Չժան ավագը Suning Group հոլդինգի հիմնադիրն ու ղեկավարն է։ Suning Group-ին է պատկանում նաեւ «Ինտերը»։

Ակումբի ֆանատների Curva Nord խմբավորումը սոցիալական ցանցերում արշավ է սկսել ակումբի նախագահի դեմ՝ հղելով «Չժան, հեռացիր» ուղերձը։

Ֆանատների դժգոհությունը կապված է մրցաշրջանի անհաջող սկսզբի հետ։ Իտալիայի առաջնության 7 տուրից հետո «Ինտերը» 12 միավորով 7-րդ տեղում է։

Նախորդ հոդվածըԽոակին Կապառոս․ Սարգիս Ադամյանի բացակայության պատճառը հենց ինքն է
Հաջորդ հոդվածըԷրիկսենը՝ ՄՅՈՒ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ