«Ինտերն» ավարտել է բանակցությունները Մխիթարյանի հետ

359

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերն» ավարտել է բանակցությունները Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ 33-ամյա ֆուտբոլիստը «Ռոմայից» կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում եւ միլանյան ակումբի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր, հաղորդում է Sky Sport-ը։

 «Ռոման» առաջարկել էր երկարաձգել համագործակցությունը մեկ տարով։

Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՄադրիդի «Ռեալը» հունիսի 13-ին հրաժեշտ կտա Մարսելոյին
Հաջորդ հոդվածըՆեմանյա Մատիչը կտեղափոխվի «Ռոմա»