«Ինտերն» ուժեղ էր «Նապոլիից», Մխիթարյանը սկսեց գոլային գրոհը (տեսանյութ)

347

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունեց առաջատար «Նապոլիին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 1:0 հաշվով։

56-րդ րոպեին աչքի ընկավ «Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր։ Նա սկսեց գոլային գրոհը՝ ձախ թեւում գտնելով իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյին, որն էլ կատարեց գոլային փոխանցումը։ Մխիթարյանը փոխարինվեց 83-րդ րոպեին։

«Նապոլին» 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Միլանից»։ «Ինտերը» 33 միավորով չորրորդն է եւ 1 միավոր է հետ երրորդ տեղում ընթացող «Յուվենտուսից»։   

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Ինտեր» — «Նապոլի»՝ 1:0 (տեսանյութ)

Էդին Ջեկո, 56

Նախորդ հոդվածըԱԱ․ Հայկ Մ․ Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածըIFFHS․ Մեսին՝ 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ