‘Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Դմիտրի Յարոշի նկատմամբ (ֆոտո)’

1093

Ինտերպոլը հրապարակել է «Աջ սեկտոր» կուսակցության առաջնորդ Դմիտրի Յարոշի նկատմամբ միջազհային հետախուզում հայտարարելու մասին տեղեկությունը:

Յարոշի անկետան տեղադրված է Ինտերպոլի կայքում՝ որոնվող անձանց բազայում: Դրանում Յարոշի անձնական տվյալներն են և երկու լուսանկար:

Հաղորդվում է, որ Յարոշը կասկածվում է զանգվածային լրատվամիջոցներով ահաբեկչական և ծայրահեղական գործողություններ հրահրելու մեջ:

Կասկածյալը որոնվում է Ռուսաստանի դատական մարմինների կողմից՝ պատիժը կրելու համար:

Ապրիլի սկզբին Ռուսաստանը Ինտերպոլին էր ուղարկել Յարոշի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու փաստաթղթերը:

Ուկրաինան հայտարարել է, որ մտադիր չէ Յարոշին հանձնել Ռուսաստանի իրավապահ մարմիններին: Փոխանցում է podrobnosti.ua-ն:

Նախորդ հոդվածը‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը տեղական արտադրողին աջակցելու ռեսուրս չունի’