‘Ինտերպոլը մերժել է նախկին պատգամավորի նկատմամբ հետախուզում հայտարարելու՝ Կիևի դիմումը’

811

Ինտերպոլը մերժել է Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Վիտալի Կալյուժնու նկատմամբ հետախուզում հայտարարելու՝ Կիևի դիմումը, որն անցնում է Ռեգիոնների կուսակցության, այսպես կոչված՝  «սև հաշվապահության» վերաբերյալ գործով: Ինտերպոլն «այդ գործը համարել է քաղաքական շահարկում»:

 Այդ մասին երկուշաբթի տեղեկացրել է ուկրաինական մամուլը՝ հղում անելով Ինտերպոլի հաղորդագրությանը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ 2017 թ. աշնանը Ուկրաինայի գլխավոր դատախազությունը նամակով մեղադրանք է ներկայացրել նախկին պատգամավորին ու նրա եղբորը: Մեղադրանքը վերաբերել է հանցավոր կազմակերպության կազմում «անհամաչափ շահույթ տրամադրելուն և ստանալուն»:

Ինտերպոլը եզրակացրել է, որ այդ գործը քաղաքական բնույթ ունի, և մերժման մասին ծանուցել է մասնակից երկրների ազգային բյուրոներին:

2016 թ. ռադայի պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն հրապարակել էր փաստաթղթերի ֆոտոպատճեններ՝ Ռեգիոնների կուսակցության ծախսերի մասին, ինչը հետագայում ստացավ կուսակցության «սև հաշվապահություն» կամ «սև դրամարկղ» անունը:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հայազգի Ալան Գոգբաշյանը՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան’
Հաջորդ հոդվածը‘Գուայդո. Մադուրոն մտադիր է ցրել Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանը’