‘«Ինտերպոլի» ղեկավարի պաշտոնը առաջին անգամ կին կստանձնի ‘

867

«Ինտերպոլի» գոյության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ այս կազմակերպության ղեկավարի պաշտոնը կին է ստանձնել: Միջազգային քրեական ոստիկանության 81-րդ գերագույն վեհաժողովի ընթացքում անցկացված ընտրություններում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ, 58-ամյա Միրեյ Բալեստրազին:

«Նա հիանալի գիտի, թե ինչպես պետք է պայքարել կազմակերպված հանցավորության դեմ: Նա մեծատառով ոստիկան է»,- հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Մանուել Վալսը:

Բալեստրազին հեղինակություն է ձեռք բերել Բորդոյում և Կորսիկայում հանցավորության դեմ հաջողված պայքարի շնորհիվ: Մասնավորապես, Կորսիկայում նա ղեկավարել է քրեական ոստիկանությունն այն ժամանակ, երբ  հանուն ազդեցության ոլորտներ ձեռք բերելու՝ այնտեղ  կատաղի պայքարի մեջ էին տարբեր հանցավոր խմբավորումներ:

Նախորդ հոդվածը‘Օբամայի առաջին ուղերձը նվիրված կլինի տնտեսությանը ‘
Հաջորդ հոդվածը‘Անդրեյ Պյատով. Բոլորից ներողություն եմ խնդրում’