«Ինտեր Մայամիի» սեփականատերը խոստում է տվել Մեսսիին

208

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» սեփականատեր Խորխե Մասը աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիին խոստացել է կազմակերպել հրաժեշտի հանդիպում «Բարսելոնայի» երկրպագուների հետ։

«Մեսսիի հեռանալը «Բարսելոնայից» իր կամքով չէր։ Նա չկարողացավ հրաժեշտ տալ կատալոնական ակումբի երկրպագուներին։ Հանգամանքները չդասավորվեցին այնպես, ինչպես կցանկանար Մեսին։

Ես նրան խոստացել եմ, որ կանեմ հնարավոր ամեն ինչ առաջիկա տարիներին Բարսելոնայում նրա հրաժեշտի հանդիպումը կազմակերպեպու համար»,- Մասի խոսքը մեջբերում է Marca-ն։

Մեսիի պայմանագիրն «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչեւ 2025 թվական։

Նախորդ հոդվածըԻնձագի. Սա կլինի երկու հիանալի թիմերի հանդիպում
Հաջորդ հոդվածըԱնգլիական ակումբները հարկային ծառայությանը պարտք են 125 միլիոն ֆունտ ստերլինգ