‘Ինքասպան զինվորը նախկինում էլ է փորձել վերջ տալ կյանքին’

1198

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երեկոյան ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի դին:

168.am-ի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Ռազմական ոստիկանությունում: Գաբրիել Աբրիկի Լալազարյանը ծնվել է 1994 թվականին: Նա բանակ էր զորակոչվել Սիսյանի զինկոմիսարիատից` 2012 թվականի աշնանային զորակոչին: Նրա ծնողները բնակվում են ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Գաբրիելը ծառայել է Արմավիրի զորամասում, որտեղից գործուղվել է ռազմական ոստիկանություն: Մեր աղբյուրները հայտնում են, որ Գաբրիելը հոգեկան խնդիրներ է ունեցել. Արմավիրում ծառայելու ժամանակ նա մեկ անգամ փորձել է ինքնասպան լինել` սայրով կտրելով երակները: Այդ դեպքից հետո նա համապատասխան բուժում է ստացել զինվորական հոսպիտալում և հոգեբուժարանում, ապա կրկին կրկին վերադարձել ծառայության: 

Նախորդ հոդվածը‘Զինվորին գտել են կախված’
Հաջորդ հոդվածը‘Հարություն Առաքելյան. Վաղուց եմ բացահայտել վարչապետի մոլագար սերը օֆշորային ընկերությունների հանդեպ’