‘Ինքնավնասման նպատակով դեմքով հարվածել է. Կիվիրյանի մեղադրանքի տեքստից. Տեսանյութ’

1208

Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը քիչ առաջ մի զավեշտալի մեջբերում է հրապարակել՝ Կիվիրյանին առաջադրված մեղադրանքի տեքստից.

«…քաղաքացի Արգիշտի Կիվիրյանը` Կոմիտասի պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին ավտոմեքենայով տեղափոխվելու ընթացքում, ինքնավնասման նպատակով դեմքով հարվածել է ավտոմեքենայի դռան արտացցված մասին և դրա արդյունքում ճակատի, կոպի ու քթի շրջանում ինքն իրեն պատճառելով մարմնական վնասվածքներ` իրեն բերման ենթարկող ոստիկաններին սպառնացել է վնասվածքների պատճառումը վերագրել նրանց»:

Հիշեցնենք, որ այսօր քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածներով: Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չբացակայելը: 

Ոստիկանության այս հաղորդագրությունն իր աբսուրդայնությամբ հիշեցնում է «Քամեդի քլաբի» «Рафик не виновен» բեմադրությունը: 

Նախորդ հոդվածը‘Վարդան Մալխասյան. Ազատամարտիկները դեմ են բռնի ուժով իշխանափոխությանը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի ԳԱ-ն կոչ է արել խաղաղություն պահպանել Սոչիի Օլիմպիադայի ժամանակ ‘