Ինֆանտինոն վերընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

181

Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում ընթացող Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի 73-րդ Կոնգրեսում կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրվել է շվեյցարացի Ջանի Ինֆանտինոն, հաղորդում է fifa.com-ը։ Նա միակ թեկնածուն էր եւ կշարունակի պաշտոնավարել մինչեւ 2027 թվականը։

Ինֆանտինոն ՖԻՖԱ-ն գլխավորում է 2016 թվականից, 2019-ին վերընտրվել էր։

ՖԻՖԱ-ի նախորդ նախագահը շվեյցարացի Զեպ Բլատերն էր, որը 2015-ին հեռացվել էր պաշտոնից կոռուպցիոն սկանդալի հետեւանքով եւ զրկվել ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

Նախորդ հոդվածըԵԼ․ «Ռոման», «Բայերը», «Ռոյալ Յունիոնը» դուրս եկան 1/4 եզրափակիչ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԵվրո-2024. Անգլիայի հավաքականի կազմը