Ինֆանտինո․ Աշխարհի առաջնությունը հրաշալի մրցաշար է, պետք է ավելի հաճախ անցկացնել

314

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն կողմ է արտահայտվել աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու գաղափարին։

«Արդեն որոշված է, որ 2026թ․ աշխարհի առաջնությանը մասնակցելու է 48 հավաքական, իսկ երկու կամ չորս տարին մեկ անցկացնելը դեռ քննարկվում է, բայց ես հավատում եմ, որ պետք է ավելի շատ հեղինակավոր մրցաշարեր անցկացնել։

Աշխարհի առաջնությունը հրաշալի մրցաշար է։ Հնարավոր է՝ այն պետք է ավելի հաճախ անցկացնել։

Մրցաշարի հեղինակավոր լինելը կախված է որակից, ոչ թե քանակից։ Սուպերբոուլն անցկացվում է ամեն տարի, «Ուիմբլդոնն» ու Չեմպիոնների լիգան նույնպես ամեն տարի են, բայց բոլորն էլ անհամբեր սպասում են դրանց»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչները դեմ են ՖԻՖԱ-ի նախաձեռնությանը։ Սաուդյան Արաբիայի եւ մի շարք այլ հարուստ արաբական երկրների ֆուտբոլային ֆեդերացիաներ աջակցում են այս նախաձեռնությանը։ Ոչ պաշտոնական տվյալներով, գաղափարին արդեն կողմ է 166 ազգային ֆեդերացիա։

Նախորդ հոդվածըԹալիբները մտադիր են ստեղծել միջազգային չափորոշիչներին համապատասխան պետություն
Հաջորդ հոդվածըԴանիան 8 անընդմեջ հաղթանակից հետո նվաճեց ԱԱ-2022-ի ուղեգիր