Ինֆանտինո. Պետք է մեկընդմիշտ փակել բոլոր ռասիստների բերանները

309

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն խոսել է Ա Սերիայի 16-րդ տուրում «Լացիոյի» երկրպագուների կողմից «Լեչչեի» պաշտպան Սամուել Ումտիտիին հասցված ռասիստական վիրավորանքների մասին։

«Եկեք բղավենք բարձր ու պարզ․ «Ո՛չ ռասիզմին»։ Թող երկրպագուների ճնշող մեծամասնությունը, որոնք լավ մարդիկ են, կանգնի, որ մեկընդմիշտ փակենք բոլոր ռասիստների բերանները»,- Ինֆանտինոյի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը։

Հիշեցնենք՝ ֆուտբոլիստը վիրավորանքների պատճառով դաշտը լքել էր արցունքն աչքերին։ Հանդիպումը նույնիսկ որոշ ժամանակով դադարեցվել էր, քանի որ մարզադաշտի տնօրենը հանդես էր եկել բացականչությունները դադարեցնելու խնդրանքով:

Նախորդ հոդվածըIFFHS․ 2022թ․ աշխարհի լավագույն դարպասապահների տասնյակը
Հաջորդ հոդվածըՀայաստանում առաջիկա 5 օրվա եղանակը