‘Իշխանափոխություն՝ սպանության միջոցով’

1475

Երեկ Պռոշյան համայնքում գյուղապետի արտահերթ ընտրության օր էր։ Նախնական տվյալներով՝ հաղթել է գյուղապետի ՀՀԿ–ական թեկնածուն, ով մի քանի տասնյակ ձայնով առաջ է անցել գյուղապետի դաշնակցական թեկնածուից։

Ինչպես հայտնի է, Պռոշյանի նախկին գյուղապետը դաշնակցական ազատամարտիկ Հրաչ Մուրադյանը սպանվել էր հենց գյուղապետարանի դիմաց։ Սպանության առաջին իսկ պահից խոսակցություններ տարածվեցին, որ սպանությունը կազմակերպել են Մուրադյանի ՀՀԿ–ական հակառակորդները։

Կրքերը հանդարտեցնելու նպատակով հանրապետական վերնախավի ներկայացուցիչները ՀՅԴ հայտնի շրջանակների հետ լեզուն գտան ու հասկացրեցին, որ քաղաքական առումով բան չի փոխվի ու կրկին դաշնակցական կլինի Պռոշյանի գյուղապետը։

Երեկվա ընտրությունները, սակայն, ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ «քցում» է նրանց, ում «երկխոսացնում» է։

Փաստորեն Պռոշյան համայնքում իշխանափոխություն տեղի ունեցավ սպանության միջոցով։ «Ապահով Հայաստանն» այսպես է կառուցվում։

Սևակ Մինասյան

www.7or.am

  

Նախորդ հոդվածը‘«Միլիոներ» խաղատան մուտքի մոտ մահացած տղամարդը գումար էր տանուլ տվել’
Հաջորդ հոդվածը‘Վթարի պատճառ դարձած հայ վարորդն զոհված որդու գերեզմանաքարի համար գումար էր վաստակում’