‘Իշխանությանը մոտ կանգնած ուզբեկների շվեյցարական հաշվեհամարներն արգելափակվել են’

942

Շվեյցարիայի իրավապահ մարմինները տեղի բանկերում արգելափակել են Ուզբեկստանի մի քանի քաղաքացիների հաշվեհամարները: Դա արվել է փողերի լվացման հետ կապված գործի քննության շրջանակներում: Այդ մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը: Թե կոնկրետ քանի հաշվեհամար է արգելափակվել՝ չի նշվում, միայն հայտնի է, որ այդ հաշվեհամարներին մի քանի հարյուր միլիոն դոլար կա: RTS  հեռուստաընկերության տվյալներով՝ խոսքը Ուզբեկստանի քաղաքացիների մասին է, ովքեր կապված են այդ երկրի իշխանությունների հետ: Նրանցից երկուսը հուլիսի 30-ին ձերբակալվել են շվեյցարական ոստիկանության կողմից և մինչ այսօր փակի տակ են գտնվում: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝  նրանք «Coca-Cola Uzbekistan» ընկերության աշխատակիցներ են, որը պատկանում է Ուզբեկստանի նախագահ  Իսլամ Քարիմովի դստերը: Եւս երկու կասկածյալներ դեռևս ազատության մեջ են:

Լուսանկարում՝ ՈՒզբեստանի կառավարության շենքը

Նախորդ հոդվածը‘iPhone 5-ը Հայաստանում կարող է վաճառվել մինչև տարեվերջ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում հայկական ձկնատեսակի անվան տակ վաճառում են այլ երկրի ձկնամթերք ‘