‘Իշխանության հարձակման հիմնական թիրախը «մաշված» կամ «կործանված» ուժերը չեն լինում’

1397

Արեգ Գեւորգյանը «Ֆեյսբուքում» գրում է.

Խորհրդարանական քննարկումները, մասնավորապես` վերջին քառօրյան մի հետաքրքիր պատկեր բացահայտեց: Այդ օրերին ստացվեց այնպես, որ խորհրդարանում ձևավորվեց երկու բևեռ ի դեմս հանրապետականների և Կոնգրեսի: Իշխանական բևեռը ենթարկվում էր Կոնգրեսի անխնա, փաստարկված քննադատությանը: Մնացած ընդդիմադիր ուժերը փորձում էին հասնել Կոնգրեսի ձևավորած քննադատության բարձր նշաձողին, իսկ խորհրդարանական մեծամասնությունը, որը պետք է ներակայացներ կառավարության ծրագիրը, ստիպված էր զբաղվել միայն Կոնգրեսի քննադատությանը հակադարձելով: Արդյունքում պարզվեց, որ այն ուժը, որին բոլորը` սկսած իշխանահպատակ ընդդիմադիրներից մինչև իշխանական պաշտոնական ներկայացուցիչներ, համարում և կոչում էին «մաշված», «կործանված», «գոյություն չունեցող», հանկարծ դարձավ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների քննադատության թիվ մեկ թիրախը:

Կասկածից վեր է, որ իշխանությունների այսպիսի կատաղի հարձակման թիրախ դառնում են ոչ թե կործանված, այլ հզորացող և համակարգի համար լուրջ վտանգ ներկայացնող ուժերը:

Նախորդ հոդվածը‘Թբիլիսիում Ալիեւի կիսանդրու կողքին ծածանվում է հայկական եռագույնը’
Հաջորդ հոդվածը‘«Մոնակոն» 70 միլիոն եվրոյի դիմաց ձեռք է բերել Ռոդրիգեսին եւ Մոուտինյոյին’