‘Իշխանությունները «նախապատրաստվում են» մարտի 1-ի հանրահավաքին ‘

2279

Ավելի քան պարզ է, որ կենսաթոշակային խայտառակ բարեփոխումների եւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համապատկերի ներքո իշխանություններն ավելի քան սարսափած են մարտի 1-ին սպասվող հանրահավաքից: Ըստ տարբեր տեղեկությունների, իշխանությունները ոստիկանությանը եւ տեղական իշխանություններին հրահանգել են ամեն ինչ անել, որ մարտի 1-ին Ազատության հրապարակում հնարավորին չափ քիչ մարդ հավաքվի: Իշխանությունների շրջանում խուճապը գնալով մեծանում է եւ դրա հետ մեկտեղ հանրահավաքը տապալելու զուր ջանքերն էլ կրկնապատկվում են: Մեր աղբյուրների համաձայն, մարզպետները խիստ հրահանգ են ստացել տարբեր մեթոդներ եւ եղանակներ գործի դնելով մարդկանց համոզել մարտի 1-ին եւ դրա նախօրեին Երեւան չմեկնել: Ավելին, հերթական անգամ փորձելու են խափանել միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը: 

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է հայ գերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին’
Հաջորդ հոդվածը‘Ուորլիք. Օգտակար է ծանոթանալ Թուրքիայի մոտեցումներին ‘