‘Իշխանությունները շարունակում են թաքցնել աղքատության ցուցանիշները. Մամուլ’

1096

ՀՀ գործող իշխանությունները շարունակում են թաքցնել աղքատության ցուցանիշները: «Ժողովուրդը» գրում է, որ ՀՀ ԱՎԾ-ն երեկ հրապարակել է «Պարենային ապահովություն եւ աղքատություն 2013թ. հունվար-սեպտեմբեր» վերնագրով զեկույցը: Սակայն այնտեղ որեւէ բառ անգամ չկա Հայաստանում աղքատության ցուցանիշների մասին, այլ ներկայացված են տվյալներ պարենի առկայության, պարենի մատչելիության եւ օգտագործման վերաբերյալ, բայց չկա աղքատության կոնկրետ մակարդակի մասին որեւէ փաստ: Սա, թերեւս, պատահական չէ. Հայաստանում աղքատության ցուցանիշն անգամ պաշտոնական վիճակագրության համաձայն չի նվազում’ շարունակելով մնալ 35 տոկոսի մերձակայքում: Նշենք, որ Հայաստանը տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն է. Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 27, Ադրբեջանում’ 15 տոկոս:

Նախորդ հոդվածը‘Խաչիկյան-3. Կալանավորվել է «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ տնօրենը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հրաբխային կղզու գոյացման արդյունքում Ճապոնիան հույս ունի ընդլայնել իր տարածքային ջրերը ‘