‘Իշխանությունների համար սովորություն է դարձել հակասական հայտարարություններ անելը. Մամուլ’

974

Իշխանությունների համար սովորություն է դարձել հակասական հայտարարություններ անելը։ Նույնիսկ ամենաբարձր օղակներում վաղուց կորել է խոսքի արժեքը։ Այս մասին գրում է «Ժողովուրդը» և մանրամասնում. «Դատեք ինքներդ. Տիգրան Սարգսյանը 2013թ. իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարել էր, թե իրենք աղքատության դեմ պայքարելու են աշխատատեղեր ստեղծելով։

«Դա նշանակում է, որ սովորական աշխատատեղերի մասին չէ խոսքը, այլ առնվազն 150 հազար դրամ եկամուտ ապահովող աշխատատեղ պետք է ստեղծվի»։ Այնինչ դրանից մի քանի ամիս առաջ՝ փետրվարին, նույն Տ. Սարգսյանը պնդում էր. «Մենք ունենք բարձր աշխատավարձով աշխատատեղեր… բայց, ցավոք, մենք չենք կարողանում համալրել այդ աշխատատեղերը»։

Սերժ Սարգսյանն էլ 2013թ. հունվարին մի քանի անգամ հայտարարել էր. «Երեւանցիները չեն ուզում 130-140 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերում աշխատել, որովհետեւ դրանով չեն կարողանա հոգալ իրենց հոգսերը»։ Իսկ թե նրանցից ով է ավելի ազնիվ, թող որոշի ընթերցողը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Իրաքից ներկրված դիզվառելիքի հարցը՝ ըստ մաքսավորների կարող է լուծել միայն Սերժ Սարգսյանը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում 5 տարի վաճառվում է «սուպեր» բենզին, որը չի ներկրվում. Հետք’