‘Իշխան Զաքարյանը բացահայտում է, թե ինչ միջոցներով է կառուցել իր շքեղ դղյակը’

1870

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին, անդրադարձավ նրա շքեղ առանձնատանը:

Հիշեցնենք, որ որ անցյալ տարի Նիկոլ Փաշինյանը Իշխան Զաքարյանին հարցրել էր, թե ինչպե՞ս են ընթանում նրա շքեղ առանձնատան կառուցման աշխատանքները, որոնք թափ են ստացել Զաքարյանի՝ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո:

Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ հաշվետու ժամանակաշրջանում շքեղ առանձնատան շինարարությունն արդեն իսկ ավարտված է, և Զաքարյանների ընտանիքն այդտեղ բնակություն է հաստատել:

 «Ի վերջո՝ մենք խոսում ենք  կոռուպցիայի ու չարաշահումների մասին, կարո՞ղ եք ասել՝ ինչ միջոնցներով եք կառուցել այդ դղյակը»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

Իշխան Զաքարյանը նախ շտապեց արձանագրել, թե Փաշինյանի ասածը չի առնչվում իր գործունեությանը, ապա սկսեց խոսել ինչ-որ մարդու մասին, ով ներդրումներ է արել, և ում միջոցներով կառուցվել է իր շքեղ դղյակը:

Նիկոլ Փաշինյանին, սակայն,  հաջողվեց Իշխան Զաքարյանից խոստովանություն կորզել, որ այդ տունը իրականում պատկանում է նրան, և նա ընտանիքով ապրում է այդտեղ: Չնայած դրան՝ Իշխան Զաքարյանը խոստացավ ցույց տալ Փաշինյանին ներդրումները հիմնավորող բոլոր փաստաթղթերը:

Նախորդ հոդվածը‘Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը երթևեկելի կլինի հունիսի 14-ից’
Հաջորդ հոդվածը‘Իշխան Զաքարյանը հստակ չնշեց, թե որքան գումար է ծախսվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման համար’