‘Իշխան Զաքարյանին պատանդ են վերցրե՞լ. «ՉԻ»’

2802

Երեկ Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ներկայացրել է ոչ թե Իշխան Զաքարյանը, այլ Սերյան Ավագյանը, ինչն էլ պատգամավորներին հիմքեր է տվել ենթադրելու, թե Սերժ Սարգսյանն է պրն Զաքարյանին արգելել գալ Ազգային ժողով, գուցե նա վատ վիճակում է ու ԱԺ աջակցության կարիքն ունի և այլն:

«Չորրորդ իշխանություն»-ը այս կապակցությամբ գրում է. ԱԺ ղեկավարությունը կամ նախագահի աշխատակազմն, իհարկե, պարտավոր էին փարատել այդ մտահոգությունները: Օրինակ` կարող էին հեռախոսով կապվել Իշխան Զաքարյանի հետ, միացնել բարձրախոսը և ապացուցել, որ նա սաղ-սալամաթ է, կամ հրապարակել նրա լուսանկարը` որևէ թերթի այդ օրվա համարը բացած (որպեսզի ապացուցվի, որ լուսանկարը թարմ է) և այլն: Պատանդների անվնաս լինելը սովորաբար հենց այդպես են ապացուցում, իսկ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ցույց տվեց, որ իշխանությունները նրան պատանդ վերցնելու բոլոր հիմքերն ունեին: Չնայած` ամեն ինչ կարող է այդքան մռայլ չլինել: Համենայն դեպս՝ երեկ երեկոյան դեռևս նախագահականից հեռախոսազանգ չէր եղել, որ կպահանջեին ուղղաթիռ, երեք միլիոն դոլար, չորս դուռում և շախմատի ինքնուսույց:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Պոգբային կամ Իսկոյին’
Հաջորդ հոդվածը‘Քիչ անց կմեկնարկի Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովը’