‘Իոահիմ Լյով. Տեղի ունեցածի բացատրությունը չունեմ’

943

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իոահիմ Լյովը մեկնաբանել է ԱԱ-2014-ի խմբային մրցաշարում Շվեդիայի հավաքականի հետ հանդիպման արդյունքը (4:4), երբ գերմանացիները առջեւում էին 4:0:

«Անկեղծ ասած, խաղից հետո, այսպես, միանգամից ես տեղի ունեցածի բացատրությունը չունեմ: Չորս գնդակի առավելությունը բաց թողնել` դա ուղղակի անհնար է: Հիմա հանդերձարանում ծանր լռություն է. մեկը նստարանին է նստած, մյուս պառկած է մերսման սեղանին, եւ բոլորը կորցրել են խոսելու ունակությունը:

60 րոպե մենք պարզապես արտակարգ խաղացինք, ամբողջությամբ վերահսկում էինք վիճակը; Չէի սպասում, որ ռիթմից կընկնենք:

Հավանաբար, խնդիրները սկսվել են խաղացողների ուղեղներում: Մենք հիասթափված ենք, բայց սա ոմանց համար ամբողջ կյանքում դաս կլինի»,- Լյովի խոսքն է մեջբերում Kicker-ը:

Նախորդ հոդվածը‘Գնիր ամուսնական մատանի և որպես նվեր՝ ստացիր հրացան (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանն ընդունեց Իտալիայի պաշտպանության նախարարին’