‘Իոսիֆ Կոբզոնը Սամվել Բալասանյանի օգնությամբ քարոզել է Գյումրիում (լուսանկարներ)’

1128

Գյումրու փողային նվագախմբին երաժշտական գործիքներ նվիրելու նպատակով այսօր Գյումրի էր ժամանել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը: Նա եղավ Պատվո բլուրում, ծաղիկներ դրեց ռուս զինվորների հիշատակին, այցելեց  նաև Երկրաշարժի զոհերի հուշարձանին: Իսկ Գյումու քաղաքապետարանում և «Հոկտեմբեր» կինոդահլիճում բառի իսկական իմաստով  Սերժ Սարգսյանի քարոզարշավն անցկացրեց` տեղական  իշխանություններին բացահայտ  հասկացնելով օգնել վերջինիս նախագահական ընտրությունների ժամանակ:

Aravot.am-ի փոխանցմամբ, բանը հասավ նրան, որ Գյումրու  նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը վստահեցրեց, որ իրենք սատարում են նախագահին, և որ Գյումրին ու Շիրակի մարզը քաղաքականապես ակտիվ  տեղանք է: Երաժիշտը  իր հերթին քարոզը սկսեց  բավականին հետաքրքիր ձևով, սկզբում խոսեց երիտասարդական խորհրդարանից`նշելով, որ երիտասարդությունը պետք է վստահի երկրի իշխանություններին, այնուհետ անցավ բուն թեմային:

Իսկ «Հոկտեմբեր» կինոդահլիճում Իոսիֆ Կոբզոնը մի քանի  երգեր կատարեց, որոնցից մեկը նվիրեց  Սերժ Ազատիչ Սարգսյանին: Նա ասաց, որ Հայաստանի  նախագահն մեծ ուշադրություն է դարձնում մշակութային կյանքին, միչդեռ ինքը աշխատելով  Պետական դումայում զգում է, որ Ռուսաստանում քիչ ուշադրություն են  դարձնում  ազգային ու գյուղական մշակույթին:

Նա նաև ասեց, որ վերջին անգամ նրա հետ հանդիպելիս` ասել է` կտեսնվենք քո ինաուգուրացիային: Երաժիշտը «Հոկտեմբեր» կինոդահլիճում իր կատարումներով հիացրեց ներկաներին` մեծ հաղթանակ մաղթելով Հայաստանին և վերջում երգելով «День победы» երգը: Ի դեպ, ներկաներից մեկը կատակեց, թե Կոբզոնը երգացանկը խառնել է, հենց այդ երգը պիտի նվիրեր  Սերժ Սարգսյանին:

Երաժշտին մեծարեցին` նրան  պարգևատրելով Գյումրու քաղաքապետի հուշամեդալով ,  Գյումրվա մուշուրբա նվիրելով:

\"\"

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Հայրիկյանը չի ընդունել Վիկտոր Դալլաքյանին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուի ինքնագոլը` Ռեալի պարտության պատճառ (տեսանյութ)’