‘ԻՊ գրոհայինները Մոսուլում այրել են 10 հազար գիրք’

941

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները պայթեցրել են Իրաքի Մոսուլ քաղաքի կենտրոնական գրադարանը՝ ոչնչացնելով առնվազն 10 հազար գիրք: Այդ մասին հաղորդել է «Էլաֆ» ինտերնետ-կայքը:

Գրադարանի տնօրենի խոսքով՝ եռահարկ շենքում կազմակերպած պայթյունի արդյունքում հրդեհ է բռնկվել: Գրադարանի բակում իսլամիստները Իրաքի մշակութային ժառանգությունը հանդիսացող գրքերից և ձեռագրերից խարույկ են արել: Ոչնչացված գրքերի թվում եղել են մշակույթին, փիլիսոփայությանը և պատմությանը վերաբերող եզակի նմուշներ: ԻՊ-ի գրոհայիններն իրենց գործողությունները արդարացրել են նրանով, որ, իբր, գրքերն ու ձեռագրերը այլախոհություն են տարածում:

Իր հերթին՝ Անբար նահանգի խորհրդի անդամներից մեկը հաղորդել է, որ վերջին շաբաթների ընթացքում ծայրահեղականները ավերել են ևս մի քանի գրադարան՝ ոչնչացնելով ավելի քան 100 հազար գիրք: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ախթալայում նոր պոչամբարի ծրագրերը հարուցում են բնապահպանների և գյուղացիների դժգոհությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Կուբան ամերիկացիներին սպասում է սիգարների փառատոնին’