‘ԻՊ-ի գրոհայինները սպանել են երկու մարդու՝ «Ռուսաստանի օգտին լրտեսելու» համար’

880

Համացանցում մի տեսագրություն էր հայտնվել, որտեղ «Իսլամական պետության» գրոհայինները սպանում են Ռուսաստանի օգտին լրտեսությության մեջ «բացահայտված» երկու տղամարդու: Այդ մեղադրանքը տեսագրության մեջ հնչում է ԻՊ-ի գրոհայիններից մեկի շուրթերից, որը ռուսերեն է խոսում նկատելի առոգանությամբ:

Մահացու կրակոցն արձակում է մի երեխա՝ արտաքուստ՝ 14 տարեկանից փոքր:

Տեսագրությունը արագ հեռացվել է YouTube-ից:

Տեսագրության մեջ տղամարդկացից մեկը ներկայանում է որպես Ղազախստանի բնակիչ և ասում, որ ինքը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակից է: Երկրորդը՝ սլավոնական անունով, ասում է, որ «ութ ամիս աշխատել է ԱԴԾ-ի համար՝ ընդդեմ մուսուլմանների»: Երկուսն էլ նշում են նաև իրենց «հրահանգիչների» անունները:

Ռուսաստանի իշխանությունների տվյալներով՝ «Իսլամական պետության» շարքերում կռվում են 800-ից 1500 Ռուսաստանի քաղաքացիներ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Միթ Ռոմնին կրկին կպայքարի Սպիտակ տան համար’
Հաջորդ հոդվածը‘Պերմյակովին կդատեն ՀՀ տարածքում. Կոստանյան. Panorama’