‘ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Թուրքիայում ձերբակալվել է երեք ռուսաստանցի’

1357

Թուրքիայում ձերբակալվել են երեք ռուսաստանցիներ, որոնք կասկածվում են ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապեր ունենալու մեջ:

Ձերբակալության մասին հաղորդել է թուրքական ոստիկանությունը: Տեղեկությունը РИА Новости գործակալության միջոցով արդեն հաստատել է Անթալիայում Ռուսաստանի հյուպատոսությունը:

Թուրքական Dogan News լրատվական գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ հնարավոր է՝ ձերբակալված ռուսաստանցիները կապ ունեն երեքշաբթի Ստամբուլի կենտրոնական Սուլթանահմետ հրապարակում որոտացած պայթյունի հետ: Ինչպես գրում է պարբերականը, ձերբակալվածների բնակարաններում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են խմբավորման վերաբերյալ մեծ քանակությամբ  փաստաթղթեր և սեղմասկավառակներ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Milliyet. Հավանական է, որ 1 բարել նավթի արժեքն առաջիկայում նվազի մինչև 10 դոլար’
Հաջորդ հոդվածը‘ԱՆ. Հուշաթերթիկ մայրիկների համար. Որոնք են գրիպի հիմնական նշանները’