‘ԻՊ-ի հետ մարտերում զոհվել են 700 իրաքյան քրդեր’

906

Իրաքում քրդական համայնքի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ «Իսլամական պետության» դեմ մարտերում զոհվել է 727 քուրդ, ևս 3,5 հազարը վիրավորվել են:

Երեքշաբթի իրաքյան Քուրդիստանի կառավարությունը դիմել է Միացյալ Նահանգներին և Եվրոպային՝ խնդրելով ավելացնել զենքի մատակարարումը, ինչն անհրաժեշտ է ջիահադականների դեմ պայքարելու համար:

BBC-ին տված հարցազրույցում քրդական ինքնավար շրջանի վարչապետ Նիչերվան Բարզանին ասել է, որ միայն ավիահարվածներով ԱՄՆ գլխավորած դաշինքին չի հաջողվի հաղթել «Իսլամական պետություն» խմբավորմանը: 

Նախորդ հոդվածը‘Էստոնիա. Ռուսաստանի ՌՕՈՒ օդանավը խախտել է Էստոնիայի օդային տարածքը’
Հաջորդ հոդվածը‘Հայկական ազգային խոհանոցի պատմության մասին գիրք կհրատարակվի’