‘ԻՊ-ի ֆրանսիացի գրոհայինները դատապարտվել են մահապատժի’

1139

Ֆրանսիայում վեճեր են ծավալվում  Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող ջիհադականների մահապատժի հերթական որոշման շուրջ, դա անպատվությո՞ւն է երկրի համար, թե՞ արդար դատավարություն:

«Իսլամական պետություն» խմբավորման երկու անդամներին պատժի առավելագույն չափի է դատապարտել Իրաքի դատարանը: Դա արդեն այդպիսի իններորդ որոշումն է:

Իրավապաշտպանները հանդես են գալիս իշխանությունների քննադատությամբ, որոնք հրաժարվել են հայրենիք վերադարձնել Ֆրանսիայի քաղաքացիներին ՝ դրանով իսկ նրանց ենթարկելով մահացու վտանգի: 44 երևելի փաստաբանների կարծիքով՝ խոսքը հավասար պաշտպանության իրավունքի խախտման մասին է:

Ֆրանսիայում մահապատիժը արգելված է 1981 թվականից:

Միևնույն ժամանակ՝ պաշտոնական Փարիզը հայտարարում է, որ, նախևառաջ, հարգում է Բաղդադի ցանկությունը՝ հանցագործներին դատելու այնտեղ, որտեղ նրանք կատարել են հանցագործությունը: ԱԳՆ-ն հայտարարել է, որ մեղադրյալներին Իրաքում  անհրաժեշտ աջակցությունն է ցուցաբերվում, և այն պայմանները, որոնցում կայանում է դատավարությունը, ֆրանսիական իշխանություններն անվանել են «բարեհաջող»:

Մեկ այլ հարց, որը նույնպես սուր բանավեճի տեղիք է տվել երկրում, վերաբերում է ջիհադականների երեխաների հայրենադարձությանը: Ֆրանսիայից Սիրիա և Իրաք են մեկնել ոչ միայն հազարավոր տղամարդ-գրոհայիններ, այլև կանայք, որոնք ցանկացել են ընտանիք կազմել նրանց հետ:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ներեցեք, բայց ես էլ ձե՛զ չեմ հավատում, պարոն Աբրահամյան’
Հաջորդ հոդվածը‘Վճռական «ոչ» բարձրակրունկ կոշիկներին’