‘ԻՊ-ն՝ Արևմուտքին. Խաղաղություն՝ ռմբակոծություններից հրաժարվելու դիմաց’

1818

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ուրբաթ օրը նոր տեսաերիզ է հրապարակել, որում կրկին հայտարարել է իր պատասխանատվությունը Բրյուսելի պայթյունների համար և կատարվածի առթիվ շնորհավորել է իր հետևորդներին: Ֆրանսերենով հնչող խոսքում ջիհադիստներից մեկը խոստանում է հանգիստ թողնել Արևմուտքը, եթե Եվրոպան և Ամերիկան դադարեցնեն հարվածներ հասցնել «Իսլամական պետությանը»:

Այս կիրակի Բրյուսելում նախատեսված «Երթն՝ ընդդեմ վախի» հետաձգվել է: Նման որոշում քաղաքային իշխանությունները կայացրել են անվտանգության նկատառումներով:

Երթը պետք է անցկացվեր Եվրախորհրդարանի առաջարկով՝ «հարգանքի տուրք մատուցելու ահաբեկչության զոհերի հիշատակին և ցուցադրելու, որ կյանքը շարունակվում է»: Համացանցում տասը հազարից ավելի մարդ ցանկություն էր հայտնել մասնակցելու երթին: Փոխանցում է  euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ԵՄ համակարգողի կարծիքով՝ Բելգիայի ԱԷԿ-երը կարող են կիբեռգրոհների ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Հյումելս. «Հիանալի կլինի, եթե Գյոտցեն վերադառնա «Բորուսիա»»’