‘ԻՊ-ն կորցրել է տարածքների մեկ հինգերորդը և եկամուտների 40 տոկոսը’

1307

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը վերջին 14 ամիսների ընթացքում կորցրել է վերահսկողությունը Սիրիայում և Իրաքում իր զավթած տարածքների գերթե 22 տոկոսի նկատմամբ:

Այդ մասին նշվում է IHS վերլուծական գործակալության հետազոտության մեջ, չորեքշաբթի՝ մարտի 16-ին, հաղորդել է BBC-ի ռուսական ծառայությունը:

Փորձագետների հաշվարկներով՝ նույն ժամանակահատվածում ԻՊ-ն զրկվել է նաև իր եկամուտների 40 տոկոսից, հիմնականում՝ նավթի վաճառքից ստացվող: Վերլուծաբանները դա բացատրում են նրանով, որ ծայրահեղականներն այլևս չեն վերահսկում թուրք-սիրիական սահմանը:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Էլի փոփոխական ամպամածություն’
Հաջորդ հոդվածը‘Մայր Թերեզան կսրբադասվի’