‘ԻՊ-ն հրապարակել է A321-ում տեղադրված ռումբի լուսանկարը’

1347

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը հրապարակել է այն պայթուցիկ սարքի լուսանկարը, որը, ինչպես պնդում են ջիհադիստները, տեղադրվել է  հոկտեմբերի 31-ին Սինայում աղետի ենթարկված ռուսաստանյան ավիալայներում:

Լուսանկարում երևում է, որ պայթուցիկ նյութը եղել է Schweppes գազավորված ջրի տարայում:

Լուսանկարը հրապարակվել է «Իսլամական պետության» կողմից հրատարակվող Dadiq անգլիալեզու օնլայն-ամսագրում: Կից մակագրությունում ասվում է, թե ջիհադիստները պայթուցիկը տեղադրել են ռուսաստանյան օդանավում, քանի որ խոցելի տեղեր են հայտնաբերել Շարմ-էշ-Շեյխի օդանավակայանի անվտանգության համակարգում: Գրոհայինների խոսքով՝ իրենք ծրագրել էին պայթեցնել որևէ արևմտյան օդանավ, սակայն ծրագրերը փոխվել են, երբ Սիրիայում Ռուսաստանը ռազմական կամպանիա է ձեռնարկել:

Ավելի վաղ «Коммерсант» թերթը, հղում անելով Ռուսաստանի հետաքննության մարմիններին մոտ կանգնած աղբյուրներին, հաղորդել է, որ նախնական տվյալներով՝ A321-ում հնչած պայթյունը տեղի է ունեցել ոչ թե բեռնախցում, այլ հենց ինքնաթիռի սրահում: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Աբդեսլամ եղբայրներին հետևել են, սակայն որոշվել է, որ նրանք վտանգ չեն ներկայացնում’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Շենգավիթում ‘