‘ԻՊ-ն Նյու Յորքին սպառնում է ահաբեկչություններով’

1243

«Իսլամական պետության» ահաբեկիչները մի տեսահոլովակ են տարածել, որում ակնարկներ կան Նյու Յորքում ահաբեկչական գործողություններ կատարելու մասին:

 Տեսահոլովակում մի տղամարդ պայթուցիկ սարք է հավաքում, ապա այն թաքցնում է կաշվե բաճկոնում: Տեսանյութի համար ֆոն է ծառայում Մանհեթընի Թայմս-սքվեր հրապարակը: ԶԼՄ-ներն այդտեղ Նյու Յորքում ահաբեկչություն իրականացնելու սպառնալիք  են նկատել:

Քաղաքի բնակիչներին հանգստացնելու համար Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հատուկ հրավիրված մամլո ասուլիսում, մասնավորապես՝ հայտարարել է. «Ուզում եմ նշել, որ ներկա պահին քաղաքին որևէ յուրահատուկ և հավաստի վտանգ չի սպառնում: Ահաբեկիչների նպատակը մեզ վախեցնելն է և մեր դեմոկրատական հասարակությունը խարխլելը: Բայց նրանց չի հաջողվի կոտրել մեզ»:

Մեգապոլիսի ոստիկանապետ Ուիլյամ Բրեթոնի խոսքով՝ Նյու Յորքում անվտանգությունն ապահովում են 35 հազար ոստիկաններ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ, այդ թվում՝ ահաբեկիչների դեմ պայքարի հատուկ ուսուցում անցած 500 հոգանոց նոր ստորաբաժանումը: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Շենգավիթում ‘
Հաջորդ հոդվածը‘Հարձակումներ Մարսելում՝ կրոնական դրդապատճառներով’