‘ԻՊ-ն ստանձնել է Բեյրութի ահաբեկչության պատասխանատվությունը’

1151

«Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Բեյրութում կրկնակի ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը, որոնց զոհ է դարձել 40-ից ավելի մարդ, վիրավորվել է ավելի քան 200 հոգի: Պայթյունները հնչել են հինգշաբթի երեկոյան, Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանում, որտեղ հիմնականում բնակվում են շիաներ և Սիրիայում Բաշար Ասադի դեմ կռվող  «Հեզբոլլահ» արմատական շարժման կողմնակիցներ:

Լիբանանյան լրատվամիջոցների տվյալներով՝ ահաբեկչությունն իրականացրել են երկու մահապարտներ՝ մթերք և փոստ տեղափոխող մոտոցիկլետներով:

Սա Բեյրութի շիական թաղամասերում իրականացված առաջին ահաբեկչական գործողությունը չէ. 2013 թ. նոյեմբերին պայթյուններ են որոտացել Իրանի դեսպանատան մոտ, վերջին երկու տարվա ընթացքում գրոհի են ենթարկվել «Հեզբոլլահ» շարժման գրասենյակներն ու հիմնարկները: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Femen-ի լիդերն ակտիվիստուհիներին առաջարկել է «փողով մերկանալ»’
Հաջորդ հոդվածը‘Պլանային ջրանջատում Դավթաշենում և Էրեբունիում’