‘ԻՊ-ն տարածել է գերեվարված լրագրող Ջոն Քենթլիի երկրորդ տեսագրությունը’

858

Ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորումը երեքշաբթի տարածել է երկրորդ տեսագրությունը՝ բրիտանացի գերի ընկած լրագրող Ջոն Քենթլիի մասնակցությամբ: Ինչպես հաղորդել է BBC-ն, այս տեսագրությունը հայտնվել է առաջինից մեկ շաբաթ անց:

Տեսագրության մեջ Քենթլին՝ The Sunday Times, The Sun и The Sunday Telegraph թերթերի նախկին ռազմական լուսանկարիչը և թղթակիցը, ասում է, որ Միացյալ Թագավորությունը լքել է իրեն: Ինչպես և նախորդ տեսագրության մեջ՝ Քենթլին սեղանի մոտ նաստած է նարնջագույն շապիկով, որը նման է այն հագուստին , ինչ կալանավորները կրում են Կուբայի ամերիկյան Գուանտանամո բանտում:

Մեկ շաբաթ առաջ տարածված տեսաերիզում պատանդը հստակ ձևակերպել էր իր նպատակակետը. «Հաջորդ մի քանի տեսագրություններում ես կպատմեմ ճշմարտությունը, մինչդեռ արևմտյան ԶԼՄ-ները փորձում են հասարակությանը կրկին ներքաշել նոր պատերազմի հորձանուտը»: Բրիտանացին նաև հանրությանն է դիմում կոչով՝ կասեցնել Արևմուտքի ուժերին, որոնք պայքարում են այդ ծայրահեղական խմբավորման դեմ:

Ջոն Քենթլին երկրորդ անգամ է գերի ընկնում Սիրիայում: Առաջին անգամ նրան առևանգել էին 2012 թ., սակայն հետո նրան հաջողվել էր փախչել Սիրիական ազատ բանակի աշխարհազորայինների օգնությամբ: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Պրեմիերա. Անպայման պետք է դիտել իսպանական առաջնության 5-րդ տուրի այս հանդիպումները’
Հաջորդ հոդվածը‘Սեմեոնեի տղան ապագա Ռոնալդո՞ւն է…(տեսանյութ)’