‘ԻՊ պարագլուխը մուսուլմաններին կոչ է արել վերաբնակվել իր խալիֆաթում’

992

«Իսլամական պետություն» խմբավորումը հրապարակել է 35 րոպեանոց աուդիոուղերձ, որը, ամենայն հավանականությամբ, ձայնագրել է նրա պարագլուխը՝ Աբու Բաքր ալ Բաղդադին, որն արդեն մի քանի ամիս է՝ չի հայտնվել հանրությանը, հաղորդել է Business Insider-ը:

Ալ Բաղդադին ձայնագրության մեջ դիմում է բոլոր մուսուլմաններին՝ կոչ անելով վերաբնակվել «Իսլամական պետությունում» (խմբավորումը վերահսկում է  Սիրիայի և Իրաքի տարածքների մի մասը, որտեղ խալիֆաթ է հայտարարել) կամ «պայքար մղել սեփական երկրում»:

Ինչպես փոխանցում է Associated Press-ը, ԻՊ-ի առաջնորդը պնդում է, թե «իսլամը երբեք խաղաղության կրոն չի եղել»; «Իսլամը պայքարի կրոն է: Ոչ ոք չպետք է հավատա նրան, թե մեր մղած պատերազմը «Իսլամական պետության» պատերազմն է: Դա մուսուլմանների պատերազմն է, բայց «Իսլամական պետությունը» առաջնորդում է այն: Դա մուսուլմանների պատերազմն է՝ ընդդեմ անհավատների»,- ընդգծել է ալ Բաղդադին:Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ որոշման Կոնգրեսի ներկայացրած նախագիծը’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր սողանք-փլուզում՝ Կապան-Մեղրի ավտոճանապարհին’