‘Իսակովի պողոտայում բախվել են չորս մեքենաներ’

762

Մարտի 11-ին, ժամը 13.33-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Վոլկսվագեն վենտո» մակնիշի 34 SQ 353 (վարորդ` Ա. Խ.), «Միտցուբիշի պաջերո» մակնիշի 29 US 138 (վարորդ` Մ. Պ.), «Վոլկսվագեն գոլֆ» մակնիշի 34 PF 958 (վարորդ` Հ. Ա.) և «Գրանդ չերոկի» մակնիշի 34 UO 180 (վարորդ` Վ. Ծ.) պետհամարանիշների ավտոմեքենաները:

«Վոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1949 թ. ծնված  Մ. Տ.-ը ստացել է վնասվածքներ և տեղափոխվել «Մալաթիա» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

Նախորդ հոդվածը‘«Samsung»-ը ներկայացրեց նոր Galaxy S5 սմարթֆոնները’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն Ուկրաինայի սահմանների մոտ է ուղարկում AWACS օդանավեր’