‘«Իսլամական պետության» գրոհայիններն Իրաքում սպանել են ոստիկանության սպայի և երկու զինվորականների’

1070

Ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորման գորհայիններն Իրաքում սպանել են երկու զինծառայողի և ոստիկանության մի սպայի, հաղորդել է «Ալ-Արաբիա» հեռուստատեսությունը:

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ գրահայինները ուժային կառույցների ներկայացուցիչներին գլխատել են  միևնույն տարածքում, որը, սակայն,  առայժմ հնարավոր չի եղել պարզել: Սպանության լուսանկարները գրոհայինները հրապարակել են համացանցում:

Սպանությունների պատասխանատվությունն ստանձնել է հիմնականում Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետությունը»:

Հաղորդվում է, որ անցած օրվա ընթացքում ուժայիններին հաջողվել է երկրի հյուսիսում անցկացված շուրջկալների արդյունքում ոչնչացնել ավելի քան 80 ահաբեկչի: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Զախարչենկո. 10 օր հետո ԴԺՀ-ում համընդհանուր զորակոչ կհայտարարվի’
Հաջորդ հոդվածը‘Ղրղզստանի ՆԳՆ. Բացահայտվել է քաղաքացիների հավաքագրման ավելի քան 80 դեպք’