‘«Իսլամական պետությունը» հայտարարել է, որ «Բոկո հարամ» խմբավորումը միավորվել է իր հետ’

938

«Իսլամական պետություն» խմբավորումը հայտարարել է, որ հիմնականում Նիգերիայի տարածքում գործող «Բոկո հարամ» ահաբեկչական կազմակերպությունը միացել է իրեն:

Նման հայտարարությամբ հանդես է եկել ԻՊ-ի պարագլուխներից մեկը, որի խոսքը մեջբերում է «Էլաֆ» թերթը:

Մարտի 8-ին խմբավորումների միավորման մասին հաղորդել էին բրիտանական ԶԼՄ-ները:

Անցյալ տարվա նոյեմբերին «Իսլամական պետությանն» իր հավատարմությունն էր հայտնել Սինայան թերակղզու հյուսիսում գործող «Անսար Բեյթ ալ-Մակդիս» արմատական խմբավորումը:

«Բոկո հարամը» ձգտում է Նիգերիայի հյուիս-արևելքում իսլամական խալիֆաթ ստեղծել և շարիաթի կանոններ մտցնել: Մի քանի տարի է՝ խմբավորման գրոհայինները փաստացի պատերազմ են մղում իշխանությունների դեմ՝ որպես թիրախ ընտրելով բանակի և ոստիկանության օբյեկտները, նաև հարձակումներ գործելով կրոնական համայնքների ղեկավարների և խաղաղ բնակչության վրա: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը Վիետնամից պահանջել է ՌԴ ԶՈւ-ին արգելել օգտվել Քամրանի ռազմակայանից’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Այվազյանի համագյուղացիները՝ ընդդեմ Վարդան Այվազյանի. «Հետք»’