‘«Իսլամական պետությունը» վրեժ կլուծի Սիրիայի ռմբակոծության համար’

932

«Իսլամական պետության» գրոհայինները խոստացել են վրեժ լուծել ամերիկացիներից սիրիական տարածքը ռմբակոծելու համար, հաղորդել է Reuters-ը: ԸՆդ որում՝ որպես թիրախ՝ իսլամիստները նշել են ոչ միայն ԱՄՆ-ը, որի ավիացիան հարվածներ է հասցրել գրոհայինների դիրքերին, այլև Սաուդյան Արաբիան, որի տարածքում ուսումնական բազա է ստեղծվել Սիրիայի չափավոր ընդդիմության մարտիկների պատրաստման համար: Ենթադրվում է, որ վերջիններս հետագայում պայքարելու են հենց «Իսլամական պետության» դեմ:

Ի դեպ, սիրիական ընդդիմության մի մասը ողջունում է իսլամիստների դեմ օդային գործողությունների սկիզբը, մյուսները մտավախություն ունեն, թե ավիահարվածները կարող են նպաստել Բաշար Ասադի վարչակարգի ամրապնդմանը:

 Պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ պաշտպանում է ցանկացած միջազգային ջանք, որ ուղղված կլինի ահաբեկչության դեմ, և պատրաստ է համագործակցել: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ. Թուրքիայի ուժը չի պատում սիրիացի փախստականների հարցում’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայի նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին’