‘Իսլամիստները պատրաստվում են Եգիպտոսից վռնդել ԱՄՆ դեսպանին’

1127

Վերջին մեկ օրվա ընթացքում Կահիրեում,  ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցող անկարգությունների պատճառով ավելի քան 200 մարդ է տուժել: Արաբական աշխարհում արդեն երեք օր շարունակվող անկարգությունների պատճառ է հանդիսացել ԱՄՆ-ում ցուցադրված մի ֆիլմ, որը, ըստ մահմեդականների, անպատվել է Մուհամեդ մարգարեին,-հայտնում է vesti.ru-ն:

Եգիպտոսում հեռարձակվել է «Մուսուլման եղբայրներ» շարժման հաղորդագրությունը, որում եգիպտացիներին կոչ է արվում մասնակցել առաջիկա բողոքի ցույցին՝ պահանջելով Եգիպտոսից հեռացնել ԱՄՆ դեսպանությունը:

Ոստիկաններին հաջողվել է ետ մղել ցուցարարներին դեպի Թահրիրի հրապարակ, որտեղ, ի դեպ, տեղակայված են եղել Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների վրանները: Հատկանշական է, որ նրանք հրաժարվել են մասնակցել հակաամերիկյան միջոցառմանը:

Կանխատեսվում է, որ այսօր  կայանալիք ցույցը կուղեկցվի անկարգություններով և ոստիկանության հետ սաստիկ բախումներով:

Լուսանկարը՝ REUTERS/Mohamed al-Sayaghi

Նախորդ հոդվածը‘Նիկոսիայում նշվեց Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձը ‘
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել է ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետը’