‘Իսլամիստները սպառնացել են հարվածել Ֆրանսիայի սրտին’

791

Ավելի քան 60 ապստամբ է սպանվել Մալիի հարավում գտնվող Հաո քաղաքում՝ հունվարի 13-ին Ֆրանսիայի օդուժի հասցրած հարվածի արդյունքում, հայտնում է France Presse գործակալությունը:

Մալիում ֆրանսիական բանակի կողմից իրականացվող ռազմական օպերացիան մեկնարկել է հունվարի 11-ին՝ նախագահ Ֆրանսուա Օլանդի հրամանով: Ֆրանսիայի ռազմական աջակցության արդյունքում Մալիի բանակը կարողացել է գրոհայիններին ետ մղել վերջերս գրավված Կոն քաղաքից, որը գտնվում է Մոպտիի կենտրոնական շրջանում:

Իսլամիստները սպառնացել են վրեժխնդիր լինել՝ հարվածելով Ֆրանսիայի սրտին: Զինյալները կարող են հարձակումներ իրականացնել Մալիի մայրաքաղաք Բամակոյում, Աֆրիկայում և նույնիսկ Եվրոպայում: Ֆրանսիայում զինյալների սպառնալիքներին զգուշավորությամբ են վերաբերվել: Նախագահ Օլանդի հրամանով անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել հանրային տարածքներում և տրանսպորտում:

Նախորդ հոդվածը‘«Մատաղիսի» գործով տուժածի իրավահաջորդներ. Մենք արյուն չենք ծախում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մատաղիսի գործով նախկին մեղադրյալը պատմում է, թե ինչպես է սպանել ծառայակից երկու զինվորներին (Տեսանյութեր)’