‘Իսլամիստները սպառնում են ահաբեկչություններ իրականացնել Սոչիում’

766

Սոչիի Օլիմպիական խաղերի մեկնարկից երկու շաբաթ առաջ իսլամիստական ծայրահեղական «Վիլայաթ Դաղստանի« կայքը տեսաուղերձ է հրապարակել, որում «Անսար ալ-Սուննա» խմբավորման ներկայացուցիչները սպառնում են ահաբեկչական գործողություններ կազմակերպել խաղերի ընթացքում: Կադրում երկու տղամարդիկ են, իսկ տեսագրությանն ուղեկցող  տեքստում ասվում է, որ հենց այդ երկուսն են կանգնած Վոլգոգրադում կատարված հարձակումների թիկունքում:

Ինչպես հաղորդել է ԱՄՆ-ում ահաբեկչությանը հետևող SITE Monitoring Service կայքը՝ տեսագրությունում պատկերված են Վոլգոգրադի ահաբեկչությունների կատարողները՝ Սուլեյման և Աբդուլ Ռահմանները: Տեսագրությունը հրապարակվել է կիրակի օրը: Տղամարդիկ, դիմելով Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինին, հայտարարում են, որ նվեր ունեն թե՛ նրա և թե՛ Օլիմպիադայի հյուրերի համար:

Նույն կիրակի օրը Պուտինը հայտարարեց, որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում անվտանգությունն ապահովելու են իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների 40 հազար աշխատակիցներ:

«Անսար ալ-Սուննան» իսլամիստական խմբավորում է, որ կազմավորվել է Իրաքում 2003 թ.: Նրա ներկայացուցիչները հայտարարում են, թե պայքարում են ԱՄՆ զորքերի և Իրաքի իշխանությունների դեմ, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Միգրացիոն ծառայությունը զգուշացնում է. ՌԴ-ում երկար մնալը նախկինի պես հեշտ չէ ‘
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» թիմի ներկայացուցիչների կոչը Սահմանադրական դատարանին’