‘Իսկական ՀՀԿ-ական պատգամավոր. Նաիրա Կարապետյան՝ 1 դեմ եւ ոչ մի ելույթ ‘

1303

ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած ՄԻԱԿ-ական Նաիրա Կարապետյանը իր քվեարկության արդյունքներով շատ չի տարբերվում հանրապետական իր այլ խորհրդարանական ընկերներից: Ավելին, Կարապետյանը 5-րդ գումարման ԱԺ-ի ամենաշատ կողմ քվեարկած պատգամավորներից մեկն է: Ըստ parliamentmonitoring.am կայքի, 5-րդ գումարման ԱԺ նիստերի ժամանակ Կարապետյանը կողմ է քվեարկել 116 անգամ, երբեք ձեռնպահ չի քվեարկել, չի եղել այնպես, որ չքվեարկի, նիստերից բացակայել է 5 անգամ:

Նաիրա Կարապետյանը, ինչպես եւ ՀՀԿ-ականների մեծ մասը, դեմ է քվեարկել 1 անգամ՝ Դաշնակցության խմբակցության հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում: Կարապետյանը ԱԺ-ում երբեք ելույթ չի ունեցել, եւ ընդամենը 1 հարց է հնչեցրել: 

 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիացի «սարդ մարդը» պատրաստվում է գրավել ԵՄ-ի ամենաբարձր շենքը ‘
Հաջորդ հոդվածը‘Լը-Սաբլը-դ\’Օրլոն առափնյա քաղաքի պատերը զարդարված են խխունջներից պատրաստված խճանկարներով (ֆոտոշարք)’