‘Իսկական ՀՀԿ-ական պատգամավոր. Ս. Ֆարմանյան 1 դեմ, ոչ մի ելույթ ‘

1034

Մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած, ՀՀԿ խմբակցության անդամ, նախկին ՄԻԱԿ-ական եւ ՕԵԿ-ական Սամվել Ֆարմանյանը իր քվեարկության արդյունքներով շատ չի տարբերվում հանրապետական իր այլ խորհրդարանական ընկերներից:

Ըստ parliamentmonitoring.am կայքի, 5-րդ գումարման ԱԺ նիստերի ժամանակ Ֆարմանյանը կողմ է քվեարկել 91 անգամ, ձեռնպահ քվեարկել է 1 անգամ, չի եղել այնպես, որ չքվեարկի, նիստերից բացակայել է 29 անգամ:

Սամվել Ֆարմանյանը, ինչպես եւ ՀՀԿ-ականների մեծ մասը, դեմ է քվեարկել 1 անգամ՝ Դաշնակցության խմբակցության հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Ֆարմանյանը ԱԺ-ում երբեք ելույթ չի ունեցել, եւ հարց է հնչեցրել 4 անգամ: 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը չի գլխավորի Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՍԴ վճիռը 17/05-ում նոր ընտրություններ չի նախատեսում’