‘Իսկոն կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալ»-ից’

900

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն մի քանի եվրոպական ակումբների հետաքրքրությունների շրջանակում է:

Հաշվի առնելով, որ մոտակա ժամանակներում Մադրիդի «Ռեալ»-ի կազմը, ամենայն հավանականությամբ, կարող է համալրվել Խամես Ռոդրիգոսով, Իսկոն կունենա ոչ բավարար խաղային փորձառություն: Այդ իսկ պատճառով, դեպի Մադրիդ են ձգտում նրանք, ովքեր  տեսականորեն դեմ չեն ձեռք բերելու իսպանացի տաղանդավոր կիսապաշտպանին:  Մամուլում շրջանառվում են այնպիսի անուններ, ինչպիսիք են  «Սևիլյան», «Միլան»-ն  ու  «Լիվերպուլը»: 

Ի դեպ, ինքը՝ խաղացողը, վստահեցնում է, որ  երջանիկ է  Մադրիդում և չի պատրաստվում այն լքել: Բայց ամեն ինչ կարող է փոխվել առաջիկա մրցաշրջանի մասին Անչելոտիի  հետ ունեցած զրույցից հետո: 

Նախորդ հոդվածը‘Պավել Նեդվեդ. «Ես կարող եմ հասկանալ Սուարեսին, ես ինքս այդպիսի խաղացող էի»’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. «Մենք վան Գալի հետ մեծագույն մարզիչներ ենք»’