‘Իսկոն հետաքրքրեց նաեւ «Արսենալին»’

818

Լոնդոնի «Արսենալը» առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է գնել իսպանական «Մալագայի» երիտասարդ հարձակվող Իսկոյին, այս մասին հաղորդում է բրիտանական The Sun պարբերականը:
Ըստ աղբյուրի՝ «զինագործների» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ իր տրամադրության տակ ունենալու է 70 մլն եվրո, որով ցանկանում է թարմացնել թիմի հարձակվողական օղակը՝ ի դեմս 20-ամյա իսպանացու:
Միևնույն ժամանակ, «Մալագան» ֆիանսական խնդիրներ ունի. ակումբի արաբ բաժնետերերից ոմանք հրաժարվել են բաժնետոմսերից:
Չի բացառվում, որ ֆինանսական խնդիրների պատճառով «Մալագան» ամռանը հարմար գնով վաճառի Իսկոյին, հայտնում է Armsport.am-ը:

Նախորդ հոդվածը‘Պետդուման համաձայնել է Ավստրիային վերադարձնել Էստերհազիի գրքերի հավաքածուն’
Հաջորդ հոդվածը‘2008-ին Զոլյանը անձամբ էր ներկա-բացակա անում, որպեսզի դասախոսների եւ ուսանողների մտքով չանցնի հայտնվել Ազատության հրապարակում ‘