Իսկոն հրաժարվել է տեղափոխվել «Ռոմա» կամ «Միլան»

355

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալից» հեռացած կիսապաշտպան Իսկոն հրաժարվել է տեղափոխվել Իտալիայի առաջնություն։ Նա մերժել է չեմպիոն «Միլանին» եւ «Ռոմային», հաղորդում է իսպանական AS-ը։

30-ամյա իսպանացի ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ Իսպանիայի առաջնությունում։

Իսկոյի պայմանագիրն Արքայական ակումբի հետ կավարտվի հունիսի 30-ին եւ չի երկարաձգվի։ Նա 2013 թվականին իսպանական «Մալագայից» էր տեղափոխվել «Ռեալ», որի կազմում է մասնակցել է 353 հանդիպման, խփել 53 գոլ, կատարել 56 գոլային փոխանցում, դարձել Իսպանիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր։

Նախորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ 18-ամյա Կորի Գաուֆը եզրափակիչում է
Հաջորդ հոդվածըԼեհաստանը 120 կմ պատ է կառուցել Բելառուսի հետ սահմանին