‘Իսկոն` Golden Boy 2012-ի հաղթող’

762

Իսպանական «Մալագայի» կիսապաշտպան Իսկոն դարձել է Golden Boy 2012 մրցանակի հաղթող, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ամենամյա մրցանակը իտալական Tuttosport պարբերականի կողմից 2003 թվականից՝ Եվրոպայում հանդես եկող մինչեւ 21 տարեկան լավագույն խաղացողին:

Քվեարկության արդյունքներով Իսկոն ստացել է 137 ձայն, իրենից ետ թողնելով «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավիին (125 ձայն) եւ Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Տիբո Կուրտուային (116 ձայն):

Հիշեցնենք, որ լավագույն խաղացողը որոշվում է քվեարկության արդյունքում: Ֆուտբոլիստների վարկանիշը կազմում են 20 երկրների 30 լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Մրցանակին տարբեր տարիների արժանացել են Ուեյն Ռունին, Լիոնել Մեսին, Ռաֆայել վան դեր Վարտը, Սեսկ Ֆաբրեգասը, Անդերսոնը, Սերխիո Ագուերոն, Ալեշանդրո Պատոն, Մարիո Բալոտելին, Մարիո Գյոտցեն:

Նախորդ հոդվածը‘Ռոբերտ Բրադտկեն լքում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի խորհրդարանը համաներման մասին որոշում է ընդունել. Սահակաշվիլին դեռ չի կողմնորոշվել կստորագրի այն, թո ոչ’